«Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթին
11 Սեպտեմբերի 2024, 11:45
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ակտիվիստները նվաճել են Արարատ լեռան գագաթը։
«Համաձայնեք, որ դա տպավորիչ է: «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ակտիվիստներն իրականացրել են իրենց երազանքը՝ նրանք իրենց սիրելի կազմակերպության դրոշով բարձրացել են Սրբազան լեռը։ Թող տղաների այս խիզախ արարքը դառնա մեր երկար ճանապարհի խորհրդանիշը, որտեղ մեզ սպասում են նոր բարձունքներ և հորիզոններ»,- ասվում է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերի առաջխաղացման համար: Այն իրականացնում է ծրագրեր երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար, կազմակերպում մասնագիտական ժողովներ, բիզնես-առաքելություններ,, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ: