«Եվրասիա»-ն բացում է առաջին խանութ-սրճարանը, որտեղ ներկայացված կլինեն նաև ապրանքներ Հայաստանից
16 Սեպտեմբերի 2024, 10:49
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը բացում է խանութ-սրճարանի առաջին ցանցը։ Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է տելեգրամյան իր ալիքով։
Խանութում ներկայացված են ապրանքներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և փոքր Եվրասիայի այլ երկրներից։
Առևտրի կենտրոնը բացել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։ Վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Եվրասիա»-ի սոցիալական նախագծերին և այլ մարդասիրական ծրագրերի իրականացմանը։
«Միակ շուկան, որտեղ մեր արտադրանքն իսկապես անհրաժեշտ է և կարելի է նորմալ գնով վաճառել, դա ռուսական շուկան է։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր թիմն իրականացնում է այս նախագիծը»,- ասել է Շորը։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է ծրագրեր երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար, պրակտիկա և բիզնես առաքելություններ, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ: