Եվրասիական բանկը պատվիրել է Ամուլսարի բնապահպանական նոր վերանայում

15 Մայիսի 2023, 10:36

Կարծիք

Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծը պետք է դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, ասել է Եվրասիական բանկի փոխնախագահ Դենիս Իլյինը՝ պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի հարցին՝ Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան զարգացման ինստիտուտների ADFIAP ասոցիացիայի անդամների հանդիպման շրջանակում։

Նախնական հաշվարկներով՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչև օգոստոսի վերջ, և եթե արդյունքները չբավարարեն մասնագետներին, ապա նախագիծը չի իրականացվի։ Փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են մոտ 150 մլն դոլար ներդնել Ամուլսարի ոսկու հանքավայրի զարգացման ծրագրում։