ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին
20 Մարտի 2025, 12:00
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:
Լայնամասշատ համաձայնագիրը վերացնում է ապրանքների գրեթե 90%-ի նկատմամբ մաքսատուրքերը, ինչը կարող է կրկնապատկել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև առևտրաշրջանառությունը՝ մինչև 12 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդ պետություններն են Մոլդովան, Ուզբեկստանը, Կուբան և Իրանը, իսկ Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի և Իրանի հետ: