Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում գնաճի արագացում է կանխատեսում մինչև տարեվերջ
09 Հոկտեմբերի 2023, 19:10
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում գնաճի արագացում մինչև տարեվերջ, սակայն կանխատեսում է, որ այն կմնա Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախային միջակայքից ցածր (4±1,5%): Այս մասին նշվում է ԵԱԶԲ վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական հետազոտության մեջ։
«Հայաստանում գների աճը սեպտեմբերին կազմել է 0.1% տարեկան կտրվածքով՝ մեկ ամիս առաջ 0.2% անկումից հետո։ Աննշան արագացումը պայմանավորված է պարենի գների անկման տեմպերի և ներկրվող վառելիքի գների նվազմամբ»,- նշվում է ակնարկում։
Հետազոտության մեջ նաև ընդգծվում է, որ օգոստոսին և սեպտեմբերին գնաճը սահմանափակող առանցքային գործոններն են եղել արտաքին գնային ճնշման թուլացումը և դրամավարկային կոշտ պայմանները: