Եվրասիայի ներսից Վաշինգտոնին միջնորդության համար դիմելը շատ վատ գաղափար է. Դմիտրի Դրոբնիցկի

06 Օգոստոսի 2025, 22:50

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ է պետք սպասել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից:

Քաղաքագետի խոսքով՝ այն ամենն, ինչ հիմա անում է Թրամփի վարչակազմը, PR է։

«Ինչպես հայտնի Է, Թրամփը վերջերս ասել է, որ դադարեցրել է 5 հակամարտություն։ Ի թիվս այլ բաների, նա ասել է, որ ստիպել է հուսիներին հանձնվել ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, փլուզել BRICS-ը, և որ ամերիկյան սուզանավերը 20-25 տարի առաջ են այն ամենից, ինչ գոյություն ունի աշխարհում: Ուստի ինքներդ դատեք, թե որքանով է այժմ Թրամփի ներկայիս վարչակազմը զբաղվում ինչ-որ իրական գործերով։ Ոչ մի իրական գործով այս վարչակազմն այժմ չի կարող զբաղվել։ Ասացեք ինձ վերջին 80 տարում խաղաղության համաձայնագիր, որը կնքվել է Միացյալ Նահանգների հովանու ներքո և որևէ լավ բան է բերել պայմանավորվող կողմերին: Ուստի, ես կառաջարկեի բոլոր կողմերին, որոնք ուղևորվում են Վաշինգտոն, և, մասնավորապես, այդ վարչակազմ, հիշել, այսպես կոչված, ամերիկյան արտաքին քաղաքականության խաղաղապահ պատմությունը։

Թրամփը գրեթե վստահ կասի, որ կնքվել է beautiful (գեղեցիկ) համաձայնագիր, որը պատմության մեջ երբեք չի եղել, որ ոչ ոք չի կարողացել, իսկ ես կարողացել եմ։ Սակայն դրա հետևանքներն այնքան էլ լավ չեն լինի նրանց համար, որոնք միջնորդության համար դիմել են Միացյալ Նահանգներին։ Իմ կարծիքով՝ Եվրասիայի ներսից միջնորդության համար Վաշինգտոնին դիմելը շատ վատ գաղափար է», — եզրափակել է Դրոբնիցկին։

Հիմա եթերում