Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

19 Հուլիսի 2023, 12:57

Քաղաքականություն

Հուլիսի 18-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա արտացոլվել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցում, որը կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը։ Զեկույցում Թուրքիային կոչ է արվել նաև ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։

Նշվում է, որ կոմիտեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերի վրա։

«Հանձնաժողովը կոչ է անում արագորեն իրականացնել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են երկու երկրների օդային տարածքի և սահմանի վերաբացումը, և ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը՝ գոհունակությամբ նշելով Հայաստանի ներկայությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում