Եվրախորհրդարանի նիստում քննարկվելու են իրավիճակն Արցախում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները

12 Հունիսի 2023, 20:00

Հայեր

Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի նիստում, որը տեղի է ունենալու հունիսի 12-15-ին, քննարկվելու է նաեւ Արցախում տիրող իրավիճակը։

Նշվել է, որ հունիսի 13-ին քննարկվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, իրավիճակն Արցախում եւ Լաչինի միջանցքում։ Հարցերին պատասխանելու է ԵՄ միջազգային հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հիմա եթերում