Եվրախորհրդարանի պատգամավորները ակցիա են արել՝ ի աջակցություն Բաքվի կողմից ձերբակալված լրագրողների և ակտիվիստների

18 Դեկտեմբերի 2024, 17:30

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորները ակցիա են արել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում կալանավորված լրագրողների ու ակտիվիստների։

Նրանք իրենց ձեռքին ունեցել են «Դադարեցրե՛ք բռնաճնշումները իրավապաշտպանների դեմ» գրությամբ պաստառներ, ինչպես նաև Բաքվի ռեժիմի կողմից կալանավորված անձանց անունների ցուցակը։