Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին և չի մեկնաբանի դրանք

16 Հունվարի 2024, 11:25

Քաղաքականություն

Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ փետրվարի սկզբին նախատեսված նախագահական ընտրություններին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։

«Եվրախորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը, հետևաբար չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», — ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանում հստակեցրել են, որ պատգամավորներից ոչ մեկը լիազորված չի եղել հետևել Բաքվի ընտրություններին կամ մեկնաբանել դրանք:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի սկզբին հայտարարել է 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականին, հաջորդը նախատեսվում էր անցկացնել 2025 թվականին: Պետության ղեկավարն ընտրվում է 7 տարի ժամկետով:

Հիմա եթերում