Եվրախորհրդարանը մտադիր է Արցախի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունել

28 Սեպտեմբերի 2023, 21:22

Քաղաքականություն

Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նստաշրջանում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է ընդունել Բաքվին դատապարտող բանաձև։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ:

«Երեքշաբթի խորհրդարանը քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր իրավիճակը», — նշվում Է փաստաթղթում:

Հավելենք, որ խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չհիմնավորված հարձակումը»:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա իրավիճակի քննարկում ԵՄ խորհրդի, Եվրահանձնաժողովի եւ Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների հետ: Բանաձևի քվեարկությունը սպասվում է հոկտեմբերի 5-ին։

Ավելի վաղ Եվրամիությունը Ադրբեջանի վրա էր դրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պահպանման պատասխանատվությունը և հայտարարել, որ Բաքվի դեմ միջոցներ կձեռնարկի վերջիններիս ճնշելու դեպքում:

Հիմա եթերում