Եվրոպական միությունը չպետք է միջամտի Հայաստանի ներքին հարցերին․ Գասպար Կարապետյան
22 Փետրվարի 2026, 16:40
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը Ստրասբուրգում անդրադարձել է Բաքվում Արցախի նախկին ղեկավարության դատատավարություններին։
«Մեր հիմնական օրակարգը գերիների ազատ արձակման հարցն է։ Պետք է բոլոր ուղղություններով ճնշում բանեցնենք Ադրբեջանի վրա և կարողանանք ապահովել նրանց ազատումը։ Թե ինչ միջոցներ պիտի գործածենք կամ որը պետք է լինի հաջորդ քայլը, հիմա չեմ կարող պարզաբանե։ Բայց վստահեցնում ենք, որ չենք ձգձգելու, և թե՛ այսօր, թե՛ հաջորդող ամիսներին զանազան նախաձեռնություններով ենք հանդես գալու Եվրոպական խորհրդում,- նշել է Կարապետյանը։
Խոսելով Հայաստանի ղեկավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդի հանդեպ բռնաճնշումների մասին՝ նա նշել է․
«Մենք ներկայացրել ենք նաև, որ, ըստ Սահմանադրության, պետությունն իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Ու նաև շեշտեցինք, որ մենք չենք ուզում, որ Եվրոպական միությունը որևէ կերպ միջամտի Հայաստանի ներքին գործերին։ Հայաստանի Հանրապետության հարցերը պետք է լուծի Հայաստանի ժողովուրդը»,- եզրափակել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։