Եվրոպական խաղերին կմասնակցեն նաև հայ շախմատիստները
24 Մայիսի 2023, 00:20
Հունիսի 21-ին Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկելիք Եվրոպական երրորդ խաղերում կանցկացվի նաև բլից շախմատի մրցաշար:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Եվրոպական խաղերին կմասնակցեն 8 առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այսպիսով, Հայաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները կմասնակցեն արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը:
Յուրաքանչյուր թիմի զույգում կլինի մեկական տղամարդ և կին: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար, առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր: Արագ շախմատի պայքարը կսկսվի հունիսի 19-ին Կրակովի օպերային թատրոնում: