Եվրոպական խաղերում Հայաստանը ևս մեկ մեդալ է նվաճել

25 Հունիսի 2023, 23:24

Սպորտ

Մուայթայի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպական ամառային երրորդ խաղերում:

Մեկնարկում հայ մարզիկը նոկաուտի է ենթարկել Գերմանիան ներկայացնող մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նարեկը մրցումներին մասնակցում է մարզիչներ Գոռ Գևորգյանի և Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Կիսաեզրափակչում Նարեկ Խաչիկյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչը:

Հայաստանի թիմից այսօր պայքարի են դուրս եկել նաև Լյուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ), Արմեն Գրիգորյանը (71 կգ) և Գոռ Սարգսյանը (67 կգ), որոնք սակայն պարտվել են ու լքել մրցաշարը: