Եվրոպան իր ձախողված փորձը ցանկանում է ներդնել նաև Հայաստանում. Հայկ Այվազյան
14 Հունիսի 2023, 12:40
«Ստամբուլյան կոնվենցիան հիմնված է եվրոպական սկզբունքների և նորմերի վրա: Պետք է նայել, այն ինչ-որ առաջարկում են մեզ, արդյոք դրական է անդրադարձել հենց նույն Եվրոպայում»,- ասում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը:
Նրա խոսքով՝ ամեն տարի նույն Եվրամիության հրապարակած ցուցանիշները ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն նվազել, այլև աճել են:
«Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման գործում իրենք ձախողվել են»,- ասում է Այվազյանը:
Ընդգծում է՝ Եվրոպան իր ձախողված փորձը ցանկանում է ներդնել նաև Հայաստանում:
«Պատկերացրեք, որքան սոցիալական աշխատողներ, որքան դատավորներ, դատախազներ, քննիչներ, հոգեբաններ, ոստիկաններ և այլ մասնագետներ են պետք, որպեսզի իբր կանանց դեմ բռնությունների պատրվակով այդ ապաստարանները կարողանան պահել»,- ասում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը:
Ըստ Հայկ Այվազյանի այդ մասնավոր ապասատարանները պետական բյուջեից հսկայական գումարներ են ստանալու:
«Եթե կանանց դեմ բռնությունները վերանան, Եվրոպան կզրկվի իր եկամուտներից»,- ասում է նա:
Այվազյանն ընդգծում է՝ կոնվենցիայով իսկզբանե ամրագրված է, որ կան այլ սեռական կողմնորոշում ունեցող անձինք:
«Արևմուտքը խնդիր չի դնում ավանդական ընտանիքի պաշտպանության. իրենք մի խնդիր ունեն՝ միասեռ զուգընկերությունը իր իրավունքներով հավասարեցնել ավանդական ընտանիքին»,- ասում է Հայկ Այվազյանը: