Եվրոպան տեղում աչք ու ականջ ունի, բայց չունի գործելու կարողություն, թե՞ կամքն է պակասում. Նատալի Լուազո

16 Օգոստոսի 2023, 17:34

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի (Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է եվրադիտորդների ուղղությամբ Ադրբեջանի զինուժի բացած կրակահերթի միջադեպին և գրել.

«Հայաստանում ԵՄ առաքելությունն ականատես է եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կրակոցների։ Հավասարպես նա ականատեսն է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը: Եվրոպան տեղում աչք ու ականջ ունի, բայց չունի գործելու կարողություն: Թե՞ կամքն է պակասում։ Հայ ժողովուրդը ոչ մեկի վրա չի հարձակվում և արժանի է պաշտպանության»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: