Եվրոպայի 50 քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

08 Հունվարի 2024, 14:05

Բոլոր

Հունվարի 27-ին և 28-ին եվրոպական 14 երկրներում բողոքի ցույցեր կանցկացվեն՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով:

Արցախին աջակցության միջոցառումներ կանցկացվեն Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և եվրոպական այլ երկրների 50 քաղաքներում։