Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Նարեկ Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր

02 Հուլիսի 2023, 08:43

Սպորտ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր 79 կգ քաշային կարգում։

Ավելի վաղ Անդրանիկ Ավետիսյանը նվաճել էր բրոնզե մեդալ 65 կգ քաշային կարգում։

Այսօր ոսկե մեդալների համար կգոտեմարտեն 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եւ 92կգ քաշային Կնյազ Իբոյանը։