Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լևիկ Միքայելյանը դարձել է արծաթե մեդալակիր. Տեսանյութ

02 Հուլիսի 2023, 20:10

Սպորտ

Լեւիկ Միքայելյանը արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիեւի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:

Հուլիսի 2-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ՝ Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ) եւ Կնյազ Իբոյանը (92 կգ):