ԵԱ․ Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել

31 Օգոստոսի 2024, 10:00

Սպորտ

Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում Գոռ Խաչատրյանը ճանաչվել է հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում։

«Խաչատրյանը ցույց է տվել մրցումային օրվա լավագույն արդյունքը` 381 միավոր»,– հայտնում է ֆեդերացիան: