Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը

19 Հունիսի 2023, 13:40

Սպորտ

Այսօր՝ հունիսի 19-ին, Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի կունենա 2023 թվականի Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնությունը:

Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր հետևյալ երկրներից՝

Հայաստան, Ադրբեջան, Լեհաստան, Ռումինիա, Ուկրաինա, Իսպանիա, Իսրայել և Նիդերլանդներ:

Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա մեկ տղամարդ և մեկ կին մասնակից: