Եվրոպայում գազի գինը կտրուկ աճել է Իրանի դեմ իրականացվող գործողության ֆոնին

Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրոպայում գազի գները բարձրացել են 24-28%-ով։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։

Գների աճը պայմանավորված է Հորմուզի նեղուցով նավագնացության փաստացի դադարեցմամբ․ այն ռազմավարական երթուղի է, որն ապահովում է համաշխարհային հեղուկացված բնական գազի արտահանման մոտ մեկ հինգերորդը։ Միաժամանակ արձանագրվում է նաև նավթի գների բարձրացում։