ԵԽ գլխավոր քարտուղարի փախստականների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստան կգա
10 Հոկտեմբերի 2023, 21:20
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ փախստականների և միգրանտների հարցով իր հատուկ ներկայացուցիչն ուղևորվել է Հայաստան՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն ԼՂ-ից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ:
«Հարկավոր է հասկանալ՝ երբ և ինչպես այդ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տներ: Քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է, կամ որտեղ իր նախնիներն են ծնվել: Պետք է անենք հնարավորը, որ այդ մարդիկ հետ գնան»,- նշել է Բուրիչը:
ԵԽ գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Ադրբեջանին լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։