ԵԽ-ն հրատապ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը և հռչակագիր ընդունել

26 Հոկտեմբերի 2023, 19:35

Քաղաքականություն

Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացրել և հռչակագիր ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում` «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» միկրոբլոգում։

«Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ափսոսանք է հայտնել մարդասիրական հետևանքների համար։ Կոնգրեսը նաև կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։