ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը

16 Մարտի 2024, 18:30

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ դիմել են ԵԽ նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը մեր ընդհանուր Եվրոպական ժառանգության հիմնարար մասն է, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պաշտոնական նամակում։