Եղիշե Մոսեսյանը` ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

03 Օգոստոսի 2025, 22:04

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Մոսեսյանը (71 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Աթենքում կայացած մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Փոքր եզրափակիչում Մոսեսյանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշ Ֆարուխ Ջումանազարովին։ 2:6 հաշվով պարտվելով՝ Եղիշեն հաղթանակը կորզել է խաղի ավարտից հինգ վայրկյան առաջ և հաղթանակ տարել 7:6 հաշվով։

Մոսեսյանը հաղթել է Զուբայր Բագիլովին (Ռուսաստան) և Օմեր Գյուլին (Թուրքիա), սակայն կիսաեզրափակիչում պարտվել է ամերիկացի Ջեյդեն Ջեյմսին։