ԵԽԽՎ-ն վիճարկել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

22 Հունվարի 2024, 17:34

Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) վիճարկվել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

«ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության հետ կապված համոզիչ հիմքերով», — ասվում է ԵԽԽՎ սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վեհաժողովն այս հարցի վերաբերյալ որոշում կկայացնի չորեքշաբթի երեկոյան կայանալիք բանավեճից հետո։

Հիմա եթերում