ԵԽԽՎ նախագահը դատապարտում է Հայաստանում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների կիրառումը
28 Հունիսի 2024, 21:45
«Ես դեմ եմ բռնությանը, դա երբեք չի օգնի, եթե իշխանությունները բռնություն գործադրելով պատասխանեն ցուցարարներին, առավել ևս լրագրողների դեմ գործադրեն։ Նշանակում է, որ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառողները չեն ցանկանում, որ ցույցերը լուսաբանվեն, քանի որ դա պետք է տեղի ունենա ցանկացած ժողովրդավարական երկրում»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ասուլիսի ժամանակ:
Նա նաև հավելել է.
«Սա իմ ընդհանուր կարծիքն է, ես այն չեմ փոխի։ Ես դա միշտ ասել եմ Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, և դա վերաբերում է նաև Հայաստանին»,- եզրափակել է նա: