ԵԽԽՎ նախագահը կոչ է անում փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

31 Հուլիսի 2023, 22:00

Քաղաքականություն

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը՝ անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն ուղարկել։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Թինի Քոքսը։

Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Քոքսը հիշեցրել է հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ուղղված խնդրանքը՝ առաքելությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Ըստ Քոսքի, առաքելությունը պետք է գնահատի այն իրավիճակը, որում հայերն ապրում և տառապում են Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայության պատճառով` սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։

«Ես միանում եմ 2023 թվականի հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հնչեցրած երկխոսության կոչին և հորդորում եմ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ վերջապես կատարել 1991 թվականի անդամակցությամբ ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ լարվածության թուլացման և խաղաղության վերականգնման ուղղությամբ»,– նշված է Քոքսի հայտարարության մեջ։