Եյսկում ստեղծվել է հայկական երիտասարդական շարժում

15 Մարտի 2024, 08:50

Հայեր

Եյսկ քաղաքում ստեղծվել է հայկական երիտասարդական շարժում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնում է Եյսկի շրջանի Ռուսաստանի հայերի միությունը։

Շարժման նպատակն է համախմբել երիտասարդությանը։

Առաջին միջոցառումը տեղի է ունեցել մարտի 10-ին: Երիտասարդների համար կազմակերպվել է 90-ականների ոճով երեկույթ։

Նախագծի իրականացման համար կազմակերպվել է խաղերի, մրցույթների, երգերի մի ամբողջ ծրագիր, որի ընթացքում երիտասարդները լսել են ռետրո երաժշտություն և ընկղմվել այն ժամանակի մեջ, որն այսպիսի ջերմությամբ են հիշում իրենց ծնողները: