ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թ․ Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
20 Դեկտեմբերի 2025, 18:20
Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի։ Այս մասին Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը։
Նա նշել է, որ 2022 թվականին 5-ամյա ռազմավարության շրջանակում բանկը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել, որ մինչև 2026 թվականը ներդրումների ծավալը շուրջ 280 մլն դոլար կկազմի։ Այդ պահին այս գումարը բավականին մեծ էր թվում՝ հաշվի առնելով նախորդ փորձը։
«Սակայն մենք արդեն 380 մլն դոլար ներդրել ենք, ինչը զգալիորեն շատ է, քան նախատեսում էինք մեր ռազմավարությամբ… Մեր նպատակն է 2026 թվականի վերջին ցույց տալ կես մլրդ դոլար թիվը։ Սա լրիվ հասանելի արդյունք է»,-ասել է Մանդրոնը։