Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

04 Մարտի 2024, 09:10

Հայեր

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Եզրաս եպիսկոպոսը կհանդիպի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի նաև եկեղեցուն կից գործող կրթական կենտրոններ, կծանոթանա նորաբաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի գործունեությանը: