Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կօծի Նախոդկայի հայկական եկեղեցին
23 Օգոստոսի 2025, 13:20
Օգոստոսի 21-ից Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական այցով գտնվում է Վլադիվոստոկում՝ իր ծառայության ողջ ընթացքում առաջին անգամ։
Եռօրյա ծրագրի շրջանակում սրբազան հայրը կայցելի Սուրբ Գևորգ եկեղեցի, հանդիպումներ կունենա Վլադիվոստոկի և Պրիմորիեի մետրոպոլիտ Պավելի, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այցի գագաթնակետը կլինի Պրիմորիեի երկրամասի Նախոդկա քաղաքում նորակառույց հայկական եկեղեցու օծումը, որը տեղի կունենա օգոստոսի 24-ին։ Արքեպիսկոպոսին ուղեկցում են հոգևորականներ՝ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու լուսարարապետ Տեր Սեպուհ քահանա Ամիրյանը, Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը, ինչպես նաև Կրասնոյարսկի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Փահլևանյանը։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2021 թվականին։