Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Կրեմլում ներկա է գտնվել ՌԴ նախագահի հետ հանդիպմանը

26 Հոկտեմբերի 2023, 17:34

Քաղաքականություն

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՌԴ կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: