Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ընդգրկվել է «Խաղաղարար» ծայրահեղական կայքի բազայում
28 Սեպտեմբերի 2025, 18:30
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընդգրկվել է ուկրաինական «Խաղաղարար» ծայրահեղական կայքի տվյալների բազայում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կայքի հեղինակները Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ինչպես նաև ՌԴ-ին հրապարակայնորեն աջակցելու մեջ:
«Խաղաղարար» կայքը ստեղծվել է 2014 թվականին: Դրա նպատակը բոլոր նրանց, ովքեր իբր սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը, անձերի հաստատումն ու անձնական տվյալների հրապարակումն է։