Եզրաս արքեպիսկոպոսը Ռուբցովսկում նոր հայկական եկեղեցի է օծել

07 Հոկտեմբերի 2024, 14:50

Մշակույթ

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օծել է Ռուբցովսկ քաղաքում կառուցված հայկական նոր եկեղեցին։

Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ:

Նախօրեին քաղաքի հայերը մասնակցել են եկեղեցու նախաօծման արարողությանը («Նավակատիկ»)։ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծառայակից Սեպուհ քահանա Ամիրյանի հետ օրհնել է եկեղեցու գմբեթի խաչերն ու զանգակատան զանգակը։

«Մեր հոգին ցնծում է, որովհետև ապրելով հայրենիքից հեռու՝ դուք չմոռացաք ձեր Աստծուն և հավատարիմ մնացիք հոգևոր ու ազգային արժեքներին»,- իր քարոզում նշել է Սրբազանը։

Թեմի առաջնորդը նորաօծ եկեղեցուն նվիրել է Սուրբ Գիրքը:

Հիմա եթերում