Ֆանտաստիկ գեղեցիկ. Սևիկյանը առաջին գոլն է խփել հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում
11 Ապրիլի 2024, 13:50
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը առաջին գոլն է խփել հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում:
Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում հայ ֆուտբոլիստը հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է «Դիոսգյորշի» դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով:
22-ամյա Էդգար Սևիկյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել է «Ֆերենցվարոշ», որի կազմում 6-րդ հանդիպումն է անցկացրել Հունգարիայի ընթացիկ առաջնությունում: