Ֆեդյա Չոբանյանը և Գրիգոր Բալկյանը՝ UNF Rising Star չեմպիոններ կիսապրոֆեսիոնալ MMA-ում

02 Հունիսի 2025, 10:58

Սպորտ

Հայ մարտիկներ Ֆեդյա Չոբանյանը և Գրիգոր Բալկյանը դարձել են Լոս Անջելեսում տեղի ունեցած սիրողական կարգի MMA-ում UNF Rising Star չեմպիոններ:

Չոբանյանը (7-1) հաղթել է Այզեկ Վելասկեսին (2-1)՝ միաձայն որոշմամբ պահպանելով թեթև քաշային կարգում իր տիտղոսը: Հաղթանակից հետո նա հայտարարել է կարիերան պրոֆեսիոնալ MMA-ում շարունակելու մասին։

Ինչ վերաբերում է Գրիգոր Բալկյանին, ապա նա (5-4) առաջին ռաունդում հաղթել է Ջոնաթան Վինլանդին (3-1) և դարձել միջին քաշային կարգի չեմպիոն:

UNF 25 մրցաշարում առաջին ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել նաև Սևակ Հակոբյանը: