Ֆելիքս Աղաջանյան. Ժպիտ պարգևող արտիստը
19 Ապրիլի 2025, 23:00

Ապրիլի 19-ը ծաղրածու, դերասան Ֆելիքս Աղաջանյանի ծննդյան օրն է:
Տաղանդավոր արտիստը ծնվել է 1957 թվականին Լենինգրադում։ 19 տարեկանում ընդունվել է Մնջախաղի ստուդիա՝ Վյաչեսլավ Պոլունինի ղեկավարությամբ։
Միաժամանակ Ֆելիքսը սովորել է մնջախաղի մեկ այլ ստուդիայում՝ տաղանդավոր Ալեքսանդր Սկվորցովի ղեկավարությամբ։ Շուտով Աղաջանյանը հայտնվել է Պոլունինի և Սկվորցովի հիմնադրած «Լիցեդեյ» անսամբլի առաջին կազմի հինգ անդամներից մեկը։ Նրա խաղը զարդարում էր «Երևակայողները» և «Լիցեդեյ»-ի ներկայացումները, որոնք կյանքի էին կոչվում «Փորձ» թատրոնի բեմում:
Նա դասավանդել է նաև Կարլ Մարքսի անվան մշակույթի պալատի մնջախաղի ստուդիայում։
Ֆելիքս Աղաջանյանը համագործակցելով Միխայիլ Շիշկինի հետ՝ հիմնել է «Գրոգ» թատրոնը։
Նա հայտնի է դարձել նաև Ռուսաստանի սահմաններից դուրս։ Նրա հյուրախաղերն ընդգրկում էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ավստրիան, Բելգիան, Իսպանիան, Իտալիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ը, Վիետնամը, Չինաստանը, Կորեան և այլն։
Ֆելիքս Աղաջանյանը կյանքից հեռացել է 2012 թվականի մայիսի 12-ին։