Ֆերդինանդ Մուրադյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի միջազգային մրցույթում
Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում կկայանա «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների XXVII միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս մասին հաղորդում է «Մոսկվայի տունը Երևանում» տելեգրամյան ալիքը:
Այս տարի Հայաստանը հեղինակավոր երաժշտական մրցույթում կներկայացնի հայկական ռոմանսիադայի դափնեկիր, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի արտիստ Ֆերդինանդ Մուրադյանը: