Ֆերենցվարոշը հաղթել է, Սևիկյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

21 Մայիսի 2024, 18:40

Սպորտ

Հունգարիայի առաջնության վերջին տուրի շրջանակում «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ հաղթել է «Ույպեշտին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն այս խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլային փոխանցումն է Հունգարիայի թիմի կազմում։ Նա նաև երկու գոլ ունի իր ակտիվում այս մրցաշրջանում։