Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են Երևանի և Բաքվի բանակցություններն ու հացահատիկի գործարքը
07 Հունվարի 2024, 10:55
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցությունները, ինչպես նաև հացահատիկի գործարքի վերսկսմանն ուղղված Անկարայի ջանքերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրին։
«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում լարվածություն տեսնել Սևծովյան տարածաշրջանում և հիշատակել է Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված պարենային ապրանքների անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի մասին», — հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը: