ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 100 ուժեղագույններից 4-ը հայ են

01 Հուլիսի 2023, 16:35

Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

sport.news.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 15-րդ տեղում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

100 ուժեղագույնների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685) 53-րդն է, Շանթ Սարգսյանը (2654) 89-րդն է, Հրանտ Մելքումյանը (2650) 97-րդն է։

Լևոն Արոնյանը միջազգային գրոսմայստեր է, 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող: 2005 և 2006 թթ.-ին մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։