Վահե Սուքիասյանը՝ միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
23 Հուլիսի 2024, 20:45
ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Ինչպես տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից, հնարավոր 9 միավորից Վահեն վաստակել է 8.5 միավոր:
Ըստ աղբյուրի՝ Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը: