ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է շնորհել Մարիամ Մկրտչյանին

26 Դեկտեմբերի 2025, 15:30

Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Մարիամ Մկրտչյանին շնորհել է կանանց գրոսմայստերի կոչում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Օրեր առաջ 21-ամյա շախմատիստուհին դարձել էր Kazakhstan Chess Cup 2025 մրցաշարի հաղթող։

ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակում Մարիամ Մկրտչյանը 2353 վարկանիշով 90-րդ տեղում է։ Նա նաև շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ է։ 2022 թվականին Մկրտչյանը դարձել է Հայաստանի չեմպիոն։