Ֆիլոմինե Բաբաջանյանի ներկայացումն ընդգրկվել է «Ռուսաստանի ոսկե ֆոնդ» մրցույթի լավագույն 300-յակում
22 Հունվարի 2025, 10:10
Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միությունն իր 150-ամյակի կապակցությամբ կազմակերպել է «Ռուսական թատերական ներկայացումների ոսկե ֆոնդ» մրցույթը: Կազմկոմիտեն ընտրել է լավագույն 300 բեմադրությունները, որոնց ցանկում ընդգրկվել է նաև Ֆիլոմինե Բաբաջանյանի «Աստղային անձրև» ներկայացումը։
Վերջին փուլի շրջանակներում ժյուրին կընտրի 100 լավագույն ներկայացումները՝ «Ռուսական թատերական ներկայացումների ոսկե ֆոնդում» ընդգրկվելու համար։
Ֆիլիմոնե Բաբաջանյանը Օմսկի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն է։ 2020 թվականին արժանացել է ՌԴ թատերական գործիչների միության մրցանակի։