Ֆին Գերագուսյանի դուբլը՝ «Լիդս»-ի դեմ խաղում

18 Մարտի 2025, 12:24

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականի և անգլիական «Սանդերլենդ»-ի 17-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանը Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Լիդս»-ի դեմ խաղում: Այս մասին գրում է sportaran.com-ը:

Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Սանդերլենդ» Մ-21-ի: Գերագուսյանն իր թիմի առաջին երկու գոլերը խփել է 40-րդ և 42-րդ րոպեներին։ Ընթացիկ մրցաշրջանում նա 5 գոլ է խփել U21 թիմի կազմում և 8 գոլ U18 թիմի կազմում: