Ֆին Գերագուսյանի գոլը «Սանդերլենդ Մ18»-ին դուրս բերեց FA Youth Cup-ի 4-րդ փուլ

11 Դեկտեմբերի 2025, 19:30

Սպորտ

Անգլիական «Սանդերլենդ Մ18» երիտասարդական ֆուտբոլային ակումբը 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Նոթինգհեմ Ֆորեստ Մ18»-ի նկատմամբ և դուրս եկել հեղինակավոր FA Youth Cup-ի երիտասարդական գավաթի չորրորդ փուլ:

Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը։

Հայ ֆուտբոլիստի համար այս գնդակը 6-րդն էր ընթացիկ մրցաշրջանում. նա 5 գոլ է խփել Մ18 թիմի կազմում, ևս մեկը՝ Մ21-ի կազմում: