Ֆին Գերագուսյանն արդյունավետ հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում

22 Հունվարի 2026, 18:05

Սպորտ

«Սանդերլենդ U21» երիտասարդական թիմն ավարտել է ելույթները Պրեմիեր լիգայի միջազգային գավաթի 4-րդ տուրում։ Մրցաշարի 4-րդ տուրի հանդիպմանը «սև կատուները» 1:3 հաշվով պարտվել են «Բորուսիա Դորտմունդ U21» թիմին։

Այս հանդիպումով մրցաշարում իր նորամուտ է նշել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը։ Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել «Սանդերլենդ U21»-ի մեկնարկային կազմում և հանդես է եկել 80 րոպե՝ խաղալով կենտրոնական հարձակվողի դիրքում։ Հայ ֆուտբոլիստն անցկացրել է շատ արդյունավետ հանդիպում։