Ֆին Գերագուսյանը գրավել է «Աստոն Վիլլա Մ21»-ի դարպասը

05 Հոկտեմբերի 2025, 15:00

Սպորտ

«Սանդերլենդ»-ի երիտասարդական թիմն անգլիական Պրեմիեր Լիգա 2-ի (U21) 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Աստոն Վիլլա»-ի հետ՝ խաղն ավարտելով 3:3 հաշվով:

Հանդիպման ընթացքում «Աստոն Վիլլա»-ն հաղթում էր 3:1 հաշվով, սակայն 60-րդ րոպեին հայ հարձակվող Ֆին Գերագուսյանը իրացրել է հետխաղյա 11 մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3։2: Հետագայում «սև կատուներին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը։

Այս գնդակը Հայաստանի պատանեկան հավաքականի 17-ամյա հարձակվողի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում Մ21 թիմի կազմում: Մեկ շաբաթ առաջ Գերագուսյանը աչքի էր ընկել նաև Մ18-ի կազմում։